Հայաստանը 2027 թ.–ին կնախագահի ԱՊՀ գրահրատարակչության ոլորտի միջպետական խորհուրդը

Բաժանորդագրվել

ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ 2027 թ.–ին գարնանը Երևանում նախատեսվում է անցկացնել «Գրքի արվեստ» («Искусство книги») մրցանակաբաշխությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանը 2027 թվականին կնախագահի ԱՊՀ երկրների պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում համագործակցության միջպետական խորհուրդը։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` հավելելով, որ որոշումն ընդունվել է հոկտեմբերի 8-ին Մինսկում՝ ԱՊՀ գործադիր կոմիտեում կայացած խորհրդի 31-րդ նիստում՝ գործող ընթացակարգի համաձայն։

Նախարարությունից հայտնել են, որ Հայաստանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը, որը նիստին մասնակցել է առցանց։ Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։

ՀՀ ներկայացուցիչը, ըստ ԿԳՄՍՆ–ի, ներկայացրել է Հայաստանում գրահրատարակչության ոլորտում իրականացվող ծրագրերը՝ անդրադառնալով Գրքի երևանյան միջազգային փառատոնին, 2026–2027 թվականների Ընթերցանության տարվա և Գիրք նվիրելու օրվա միջոցառումներին։

Նախարարությունից նաև հավելել են, որ 2027 թվականի գարնանը նախատեսվում է Երևանում անցկացնել «Գրքի արվեստ» («Искусство книги») մրցանակաբաշխությունը՝ համատեղելով առկա և հեռավար ձևաչափերը։
ԱՊՀ գրահրատարակչության ոլորտի միջպետական խորհրդի հաջորդ՝ 32-րդ նիստը նույնպես կկայանա Երևանում՝ 2027 թվականի աշնանը։

Leave a comment