«Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանն արժանացել է Անանիա Շիրակացու մեդալի

ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված նշանակալի ջանքերի և ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորմանը նպաստելու համար «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով


ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված նշանակալի ջանքերի և ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորմանը նպաստելու համար «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: 


Պետական բարձր պարգևը, ՀՀ նախագահի հրամանագրով, նրան է փոխանցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 


Տնտեսական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Էդուարդ Մարությանի ակտիվ գործունեությունն ու մաղթել նորանոր մասնագիտական ձեռքբերումներ:




«Մենք պատրաստ ենք կանգնել մեր այն բոլոր գործարարների կողքին, ովքեր պատրաստ են և ուզում են միասին, արդար քրտինքով ու ստեղծագործ մտքով փոխել Հայաստանի Հանրապետությունը և այն դարձնել ավելի լավը»,- նշել է Պապոյանը։ Իր հերթին, ընկերությունը սոցիալական հարթակներում ընդգծել է, որ մեդալը մեծ պատիվ է և ոգեշնչման աղբյուր՝ էլ ավելի մեծ թափով շարունակելու Հայաստանի տնտեսության կայունացմանն ուղղված աշխատանքները: 




Այս պարգևատրումը լավագույնս արտացոլում է «Ռենշինի» ֆինանսատնտեսական ծավալները. ընկերությունն այսօր ակտիվ փուլում իրականացնում է շուրջ 2 մլրդ դոլարի ընթացիկ ներդրումներ՝ 1 մլն քմ կառուցապատվող տարածքներում: Համագործակցելով միջազգային բարձր հեղինակություն ունեցող կառույցների հետ՝ «Ռենշինը» կապիտալի շուկա ու քաղաքային միջավայր է բերում այնպիսի խոշորագույն նախագծեր, ինչպիսիք են WTC-ն, ArtLife-ը և Skyline-ը՝ դրանով իսկ ձևավորելով միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր բիզնես և կենսական էկոհամակարգ:



 

Leave a comment