ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը հոկտեմբերի 22-24–ին գործուղվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ։
Այնտեղ Եղոյանը կմասնակցի 1956 թվականի հունգարական հեղափոխության և ազատագրական պայքարի 70-ամյակին նվիրված հիշատակի արարողությանը։
Նշենք, որ Հունգարիայում 1956 թվականին դրածո կոմունիստական վարչախմբի դեմ զինված ապստամբություն է տեղի ունեցել, որը ճնշվել է Խորհրդային զորքերի կողմից։
Խորհրդային կարմիր բանակը Հունգարիան գրավել էր դեռևս 1945–ին։