Արարատում բախվել են ՊՆ «ՈւԱԶ» ու «Վոլգա», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Վեդի բնակավայրի վարչական տարածքում՝ Հրեշտակների ձոր տանող ճանապարհին, բախվել են ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Արարատի բաժնի պետ Օղիկյանը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment