Քաղաքականություն
13.10.2026 | 15:51
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը։ ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ Վաշինգտոնը վերահաստատել է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու և տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը զարգացնելու հանձնառությունը։
ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը՝ ստորև․
«ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վերջերս հանդիպեց «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինք խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման և խաղաղությունը տնտեսական հնարավորությունների վերածելու ջանքերին, տարածաշրջանային փոխկապակցվածության մեծացմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար առավել բարեկեցիկ ապագայի խթանմանը»։