2021-ին Քոչարյանն էր վստահ, որ իշխանությունն ինքն է կազմելու, 2018-ին Սարգսյանն էր վստահ, որ երրորդ ժամկետը կհաջողի. Խուդաթյան

2021-ին Քոչարյանն էր վստահ, որ իշխանությունն ինքն է կազմելու, 2018-ին Սարգսյանն էր վստահ, որ երրորդ ժամկետը կհաջողի. Խուդաթյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ընտրությունների արդյունքները ցույց կտան. 2021-ին Ռոբերտ Քոչարյանն էր վստահ, որ իշխանությունն ինքն է կազմելու, Վաղարշապատում ընդդիմությունն էր վստահ, 2018-ին Սերժ Սարգսյանն էր վստահ, որ երրորդ ժամկետը կհաջողի: 2026-ի ընտրություններ գնում ենք հաղթելու տրամադրվածությամբ, մեր թիկունքում արված աշխատանք կա և բնակիչների հետ ինտենսիվ շփումներ»,- այս մասին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ արձագանքելով Սամվել Կարապետյանի թիմի հայտարարությանը, որ գնալու են բացարձակ մեծամասնություն ունենալու ճանապարհով: 

Հարցին, թե կան խոսակցություններ, որ Վաղարշապատում աղմուկ բարձրացրած ձայնագրությունները ներկա համայնքապետ Արգիշտի Մեխակյանի կողմից են հրապարակվել, նա նախ դրանց բովանդակությունը համարելեց սրիկայություն և հանցագործություն.«Պարոն Մեխակյանին ես եմ ուղարկել ձայնագրությունը, իր ռեակցիայից հասկացել եմ, որ ինքը դա չէր տեսել»:  

 

Leave a comment