ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արցախից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպումից հետո «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանն ասել է, որ հանդիպումից սպասելիքներն ավելի մեծ էին, հայտնում է Panorama.am-ը:
«Բոլորն էլ սպասում են, որ խնդիրներն ավելի շուտ ժամկետներում լուծում ստանան։ Բայց ինչ կա, սա է, մեր հնարավարության չափ: Կարևորը՝ հարցերը լինեն օրակարգում։ Մեր ներկայացրած լուծումների առաջարկներն ընդունված են, մնում է ժամանակի ընթացքում… »,- ասել է նա։
ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով արցախցիների խնդիրների վերաբերյալ իշխանական խմբակցության նախաձեռնած քննարկմանն, ասել է, որ արցախցիների բոլոր սոցիալ տնտեսական դժվարությունների «թիվ մեկ պատասխատուն ՔՊ-ն է և ինչ-որ իմաստով պետք է առերեսվեն պատասխանատվության հետ»: Նրա համար նաև անհասկանալի էր նաև հանդիպման փակ ձևաչափը: