Հոկտեմբերի 13-18-ը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է նաև ամպրոպ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կանխատեսմամբ՝ Երևանում տեղումներ են սպասվում հոկտեմբերի 13-ին՝ կեսօրից հետո, 15-ին, 16-ին՝ կեսօրից հետո, ինչպես նաև 17-ի գիշերը։ Հոկտեմբերի 14-ին և 18-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, իսկ 16-ին նույնքան կբարձրանա։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» հաղորդագրությունը՝ ստորև․
Երևանում հոկտեմբերի 13-ին կեսօրից հետո, 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ին կեսօրից հետո, 17-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-ին, 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հոկտեմբերի 14-ին, 16-ի գիշերը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն 15-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։