Քիչ առաջ «Իշխանություն» լրատվականը գրեց, որ հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Եփրեմ Գևորգյանը։
Գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Եփրեմ Գևորգյանը։ Զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գտնվում է անգիտակից վիճակում։ Նախնական տեղեկություններով՝ նա հրազենային վիրավորում է ստացել ուսի շրջանում։
ՊՆ-ից պարզաբանում են՝ նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: