Քաղաքականություն
13.10.2026 | 14:35
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը և տնտեսական կապերի խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։
ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններին։
Ռուբեն Ռուբինյանը և Էրիկ Դե Մույնքը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ»։