Ազգերի լիգա․ Հաստատվել է Հայաստանի հավաքականի խաղացանկը

Հաստատվել են ֆուտբոլի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղացանկն ու ժամանակացույցը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ազգային հավաքականը С լիգայի երկրորդ խմբում կմեկնարկի երկու տնային հանդիպումով։ Առաջին խաղը սեպտեմբերի 25-ին է, երկրորդը՝ երեք օր անց։

Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում․

25․09․26 – Հայաստան – Լատվիա / Ջիբրալթար, ժամը՝ 20։00

28.09․26 – Հայաստան – Չեռնոգորիա, ժամը՝ 20։00

02․10․26 – Կիպրոս – Հայաստան, ժամը՝ 22։45

05․10․26 – Չեռնոգորիա – Հայաստան, ժամը՝ 22։45

12․11․26 – Հայաստան – Կիպրոս, ժամը՝ 20։00

15․11․26 – Լատվիա / Ջիբրալթար – Հայաստան, ժամը՝ 17։00

Leave a comment