Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունիում հանդիպում է ունեցել համայնքի բնակիչների հետ, ներկայացրել TRIPP՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը:
Նա նաև պատասխանել է ներկաների հարցերին։
«TRIPP-ի շրջանակում նախատեսվող տարածաշրջանային փոխկապակցվածությունը կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը, կբացի նոր տնտեսական հեռանկարներ և կաջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասվում է հրապարակման մեջ։
Հայաստանը և Միացյալ Նահանգները հունիսի 4-ին հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP -ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։