19 մլն դրամ՝ բեյջի թել դատարկելու համա՞ր. ընդդիմադիրները բացահայտել են COP 17–ի ծախսերը

https://arm.sputniknews.ru/20261013/19-mln-dram-bejji-tel-datarkelu-hamar-ynddimadirnery-bacahajtel-en-cop17i-tsakhsery-108054893.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108054956_157:0:1117:720_1920x0_80_0_0_88b8ac8bb87efc4d3ccbddafd90002fc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պատգամավոր, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ծախս, բյուջե, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)

պատգամավոր, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ծախս, բյուջե, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)

Բաժանորդագրվել

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների խոսքով` իրենք կողմ են COP17–ի անցկացմանը, սակայն դեմ են կոռուպցիոն այն սխեմաներին, որոնք տեսել են այս պայմանագրերում։ Նրանք պատրաստվում են իրենց կողմից արված այս բացահայտումներին համապատասխան իրավական ընթացք տալ։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Թե որքան գումար են ընդհանուր առմամբ ծախսել կամ նախատեսվում ծախսել ՀՀ իշխանությունները ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP 17 համաժողովին, անգամ պատկան մարմիններն են դժվարանում ասել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը։

Նա հիշեցրեց, որ միջոցառման ֆինանսավորումը եղել է ոչ թե ՀՀ պետական բյուջեի հաշվին, այլ կառավարության պահուստային ֆոնդից։

Ճիշտ է, իշխանություններն ընդհանրական գումար չեն ասում, սակայն ընդդիմադիր քաղաքական ուժը հաշվարկել է և մոտավոր պատկեր ստացել։

Ենգոյանն, օրինակ, նշեց, որ միայն «Մերիդիան հոլդինգին», որի տարածքում պետք է անցկացվի միջոցառումը, հատկացվել է 10 մլրդ 899 մլն 297 հազար դրամ։ Պատգամավորի խոսքով` ժամանակի ընթացքում անհասկանալի ինչ–որ ձևակերպումներով և նպատակների համար կառավարությունն ավելացրել է հոլդինգին տրվող գումարի չափը։

«Սրան գումարած նաև պատվիրակությունների տոմսերի արժեքը, որի համար ևս կլորիկ գումար են հատկացրել։ Բացի այդ, բոլոր պայմանագրերից բացակայում են տեխնիկական բնութագրերը, որպեսզի մենք չկարողանանք շուկայական ռեալ ուսումնասիրություն անել ու հասկանալ ծախսը»,– ընդգծեց նա։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Լիանա Մանուկյանն իր հերթին նշեց, որ COP17–ը շատ լավ միջոցառում է, սակայն դա չի նշանակում, որ դրա քողի տակ պետք է չարդարացված ծախսեր անել։

Նա դիտարկել է միջոցառմանն առնչվող բազմաթիվ պայմանագրեր, որոնցից մեկով հայտնաբերել, որ շատ անտրամաբանական գնումներ են արվել։

«Օրինակ` հատուկ փաթեթավորման համար հատկացվել է ավելի քան 24 հազար դրամ։ Ուզում եմ հասկանալ` այդ ի՞նչ պետք է փաթեթավորեն ու ինչո՞վ, որ մեկ միավորի արժեքը կազմել է մոտ 25 հազար դրամ, ու նման 400 փաթեթավորում է նախատեսված։ Ի դեպ, 19 մլն դրամ էլ հատկացվել է չնախատեսված ծախսերի համար։ Սա ինչի՞ համար է, որ 19 հազար բեյջի թել դատարկելու համար բանվոր վարձե՞ն»,– նշեց նա։

Նույն խմբակցության մյուս պատգամավոր Լենա Մաթևոսյանը ևս վստահեցրեց, որ իրենք կողմ են COP17–ի անցկացմանը, սակայն դեմ են կոռուպցիոն այն սխեմաներին, որոնք տեսել են այս պայմանագրերում։

Օրինակ` 297 մլն դրամ արժեցող մեկ պայմանագրում իրենց հաշվարկների արդյունքում հասկացել են, որ հնարավոր էր խնայել 84 մլն դրամ։

Մինչդեռ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նրանց պատճառաբանել էր, թե այդ գումարը հատկացվել է ՄԱԿ–ի ստանդարտների համապատասխան։

«Մենք ասում ենք` այդ ստանդարտները տվեք, հասկանանք, թե այդ որ մրցակցային արժեքի համար է այդ կազմակերպությունն ընտրվել։ Ինձ թվում է` այդ ստանդարտները կառավարությունը կամ սխալ է հասկացել, կամ սխալ թարգմանել։ Օրինակ` պարզունակ մի բան` ստանդարտների մեջ նշված 12–րդ և 20–րդ թվեը կառավարությունը սխալ է թարգմանել, նույնը վերաբերում է աթոռ և բազկաթոռ բառերին։ Այսինքն`, պետք է հասկանալ` արդյոք նրանք այդ ստանդարտները ճի՞շտ են հասկացել ու թարգմանել և հետո միայն հղում տան դրանց»,– ընդգծեց Մաթևոսյանը։

Նա խորհուրդ տվեց կառավարությանը, որ անգլերենի մի նորմալ թարգմանիչ գտնեն, որ կարողանան գոնե պաշտոնական հանդիպումները նորմալ թարգմանել։

Բացի այդ, ընդդիմադիր պատգամավորի համար տարօրինակ էր այն, որ կառավարությունը, առանց այն էլ մեկ անձից է գնում կատարել, հետո էլ ընտրել մի կազմակերպության` «Դոփինգ Սփեյս»–ին, որը ձախողել էր Սնուպ Դոգի` ամենաաղմկահարույց դարձած համերգի կայացումը։ Այնուամենայնիվ, կառավարությունը որոշել է COP17–ի անցկացման համար 10 պայմանագիր կնքել այս կազմակերպության հետ և տալ 2 մլրդ դրամ։

Պատգամավորները պատրաստվում են իրենց կողմից արված այս բացահայտումներին համապատասխան իրավական ընթացք տալ։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում և կմիավորի հարյուրավոր պատվիրակությունների աշխարհի տարբեր երկրներից։

Leave a comment