Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

13.10.2026 | 12:54

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ընդդիմադիր խմբակցություններին մեղադրեց թույլ գործելու և օրենսդրական փաթեթներին պատշաճ չծանոթանալու համար։

Նա նաև քննադատեց ընդդիմադիրների դիրքորոշումը՝ քաղաքային իշխանության աշխատավարձերի բարձրացման և ինքնակամ շինությունների ապամոնտաժման հարցերի առնչությամբ։

Անդրադառնալով տրանսպորտի փաթեթների մատչելիության խնդրին՝ Գալջյանն ասաց, որ դրանցից օգտվողների թիվը բավականին ցածր է, սակայն խնդիրը ոչ թե ուսանողների, այլ արտոնություն չունեցող քաղաքացիների հետ է կապված։

«Իմ ունեցած վիճակագրությամբ՝ արտոնություն ունեցող քաղաքացիներն ավելի շատ են օգտվում, քան այն անձինք, ովքեր չունեն»,- նշեց նա։

Գալջյանը հայտնեց, որ դեմ է 150 դրամ ուղեվարձի նկատմամբ զեղչ կիրառելուն, սակայն հնարավոր է համարում քննարկել փաթեթների փոփոխության տարբերակները՝ դրանք քաղաքացիների համար ավելի շահավետ դարձնելու նպատակով։

Նրա խոսքով՝ նախատեսում է հանդիպել քաղաքացիների մի խմբի հետ, որից հետո հարցը կքննարկեն նաև գործընկերների հետ։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment