https://arm.sputniknews.ru/20261013/vardan-ghukasjani-tnajin-kalanqy-erkaradzgvec-3-amsvov-108053033.html
Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Sputnik Արմենիա
Դատարանը մերժել է փաստաբանների` Ղուկասյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։ 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T13:04+0400
2026-10-13T13:04+0400
2026-10-13T13:06+0400
վարդան ղուկասյան
կալանք
տնային կալանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/12/95971621_0:77:1268:790_1920x0_80_0_0_aab782902a989fb19afad31751bcf684.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու քաղաքապետ (լիազորությունները կասեցված` խմբ.) Վարդան Ղուկասյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանի որոշման մասին Sputnik Արմենիային հայտնեց Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։Նշենք, որ հուլիսի 17-ին դատարանը Ղուկասյանի կալանքը փոխարինել էր 3-ամսյա տնային կալանքով՝ 15 մլն դրամ գրավի և բացակայելու արգելքի համակցմամբՀիշեցնենք՝ 2025թ–ի հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց։Հոկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։Այս տարվա հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանի նկատմամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեղադրանք է ներկայացվել։ Հունիսի 26–ին Ղուկասյանի նկատմամբ4–րդ հանրային քրեական հետապնդումն է հարուցվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/12/95971621_60:0:1189:847_1920x0_80_0_0_3dfc5f047fc3badac1d2d1c518447e7f.jpg.webp
վարդան ղուկասյան, կալանք, տնային կալանք
վարդան ղուկասյան, կալանք, տնային կալանք
Դատարանը մերժել է փաստաբանների` Ղուկասյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։