Ագրարային համալսարանը շարունակում է գործել ՉՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2025թ. հունիսի 22-ից գործում է առանց պետական հավատարմագրման:

2026թ. հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի պայմանով։

Կառավարության որոշմամբ հավատարմագրման մասին որոշումն ու վկայականի ձևաթուղթը ներկայացվում են ԿԳՄՍ նախարարի հաստատմանը: Դրանից հետո Հավատարմագրման պետական գրացամատյանում կատարվում է համապատասխան գրառում և բուհը համարվում է հավատարմագրված՝ գրանցման պահից:

Այսպիսով ստացվում է, որ տիկին Ժաննան հանձնաժողովի որոշումը չի հաստատում շուրջ երեք ամիս, և ագրարային համալսարանը մինչ օրս համարվում է ՉՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ:

Leave a comment