«Իմ տղան Եվրոպայից ինքնակամ եկել ա, գնացել ծառայության, պաշտպանում ա բոլորիս խաղաղությունը, որ գաս, քանդե՞ս։ Եկել ես, նենց դեմք ունես, ոնց որ աբիժնիկ լինես»,- Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ դիմելով Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանին՝ ասաց տնտեսվարողներից մեկը։ «Դու էլ քոչարյանականի դեմք ունես, բառերդ չափավորի», «Քոչարյանը քեզնից հարյուր անգամ լավն էր։ Լսի, ստեղ ոչ մեկը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց որ դեմքդ աբիժնիկի ա՝ դա հարյուր տոկոս»,– հնչեցրին միյանց հասցեին։