ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է կենտրոնանալ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վրա: Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան եթերում:
«Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության նախաստրագրված համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության նախաստրագրված համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա: Երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատևության անկյունաքարը»,- ասել է նա:
2025-ի օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։