«Եթե Աջափնյակի թաղապետը տենց բան ա ասում՝ գլուխը քարն ա տալիս, երեսը պատին ա տալիս, ՔՊ-ի դիրիժորներն ու սովորեցնողները բոլոր նույն մարդիկ են, նույն ձեռագրով։ Այսինքն եթե իմ աներն ա կամ աներորդին ա, ունի սեփականության վկայական, օրինական գործունեություն կատարելու իրավունք, նշանակում ա մարդիկ պիտի թողեն, գնա՞ն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի՝ իր հասցեին հնչեցրած խոսքին։
Հիշեցնենք՝ Սերոբ Սարգսյանն ասել էր, որ «երեկ Մեսրոպ Մանուկյանը եկել էր իր աներոջ բենզալցակայանը պաշտպանելու համար»։