Տարբեր պետությունների շահերի համատեղում վարչապետի պաշտոնում՝ չեմ պատկերացնում. Արփինե Սարգսյան

Տարբեր պետությունների շահերի համատեղում վարչապետի պաշտոնում՝ չեմ պատկերացնում. Արփինե Սարգսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տարբեր պետությունների շահերի համատեղում վարչապետի պաշտոնում գոնե թե ես չեմ պատկերացնում: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն մի քանի երկրների քաղաքացիություն ունի, բայց վարչապետի թեկնածու է առաջադրվել ՀՀ-ում:

«Մեր քաղաքացիության ինստիտուտը դեֆորմացված է, և մենք պրակտիկայում տեսնում ենք հենց այսպիսի դեֆորմացիաների արդյունքը:

Ես բնավ երկքաղաքացիության ինստիտուտին դեմ չեմ, շարունակելու ենք երկքաղաքացիության ինստիտուտը, բայց հատկապես սահմանադրական տարբեր պաշտոնների և վարչապետի պաշտոնի դեպքում ուղղակի չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու, որի շահերի կենտրոնը կլինի միայն ՀՀ-ն:

Վարչապետի պաշտոնում առհասարակ ես պատկերացնում եմ այնպիսի թեկնածուի, ում շահերի կենտրոնը միայն ՀՀ-ն է:

Մի քանի երկրների քաղաքացի լինելով՝ պիտի նկատի ունենանք, որ այդ քաղաքացիությունն արհեստական երևույթ չէ, զուտ անձնագիր չէ, զուտ թուղթ չէ: Քաղաքացիություն ստանձնելով՝ դու երդվում ես լինել հավատարիմ տվյալ պետությանը, նվիրվել տվյալ պետությանը, և լինելով մի քանի երկրների քաղաքացի՝ մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե որ երկրի կենսական շահերին ավելի նախապատվություն պիտի տա տվյալ քաղաքացին:

ՀՀ-ի դեպքում վարչապետ և վարչապետի թեկնածու պիտի լինի միայն այն անձը, ում շահերի կենտրոնը միայն ՀՀ-ն է, այսինքն՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի մասին եմ խոսում:

Իսկ ինչ վերաբերում է իրավական տարբեր մեկնաբանություններին՝ տվյալ հարցի մասով, մտածում եմ՝ որ, փաստորեն, ստեղծագործ շառավղով միտք ունենալ հնարավոր է նաև իրավաբանության մեջ: Բայց կհորդորեմ բոլորիս, որ իրատեսականության զգացողությունը չկորցնենք»,- ասաց նա:

 

 

Leave a comment