ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին՝ կարևորելով հետագա համագործակցությունը։ Այդ մասին ասվում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Ողջունելով հյուրին՝ Արամ Վարդևանյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ։ Դեսպանը ևս համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը կլինի արդյունավետ։
ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին ընդունած բանաձևի համար, որով կոչ է արվում նաև անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը հոկտեմբերի 12-ին ևս հանդիպել են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։
Ողջունելով դեսպանին՝ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է Եվրոպական միության հետ առավել խոր ինտեգրմանը և Հայաստանում եվրոպական չափանիշների ու ինստիտուտների ներդրմանը։