Անկարայում բերման են ենթարկել 25 մարդու, որոնց թվում փոխքաղաքապետներ կան. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Էթիմեսգութի մունիցիպալիտետի վարչակազմի նկատմամբ հետաքննություն էր սկսվել կոռուպցիայի կասկածանքով:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացրել Էթիմեսգութի մունիցիպալիտետում (Անկարայի նահանգ) և բերման ենթարկել 25 մարդու, այդ թվում՝ քաղաքապետի երկու տեղակալի։ Այս մասին հայտնում է «Habertürk» հեռուստաալիքը:

Գործողության պատճառը դեռևս չի նշվում:

Ավելի վաղ Էթիմեսգութի մունիցիպալիտետի վարչակազմի նկատմամբ հետաքննություն էր սկսվել կոռուպցիայի, ինչպես նաև համայնքային գնումների և մրցույթների անցկացման ընթացքում խախտումների կասկածանքով:

2026 թվականի հուլիսին այս գործով իրականացված լայնածավալ գործողության ընթացքում բերման էին ենթարկվել տասնյակ մարդիկ, այդ թվում՝ Էթիմեսգութի քաղաքապետ Էրդալ Բեշիքչիօղլուն և նրա տեղակալները:

Թուրքիայի ֆոնդային շուկայի ճգնաժամի ֆոնին Էրդողանը զգուշացրել է կոշտ միջոցառումների մասին

Leave a comment