Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Փիրհոսեյն Քոլիվանդի հետ՝ քննարկելու մարդասիրական համագործակցության զարգացման հնարավորությունները։
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացմանը և մարդասիրական շրջանակներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
2023-ին Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա մարդասիրական օգնություն էր ուղարկել Հայաստան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայ բնակիչների համար։