ԱՄՀ–ն 2026 թվականին Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում

https://arm.sputniknews.ru/20261013/amhn-2026-tvakanin-hajastani-hamar-55-tntesakan-atsh-e-kankhatesum-108042619.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/06/1e/28120200_270:0:2999:2047_1920x0_80_0_0_1665c6f5ee0598c61f72e12a144f4ef9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գյուղատնտեսություն, հնա (համախառը ներքին արդյունք)

հայաստան, գյուղատնտեսություն, հնա (համախառը ներքին արդյունք)

Բաժանորդագրվել

Հիմնադրամի հաշվարկներով` ՀՀ պետական պարտքն ու պաշտպանական ծախսերը աճում են, իսկ գնաճային ճնշումները դանդաղեցնում են կայունացման գործընթացը:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2026 թվականին Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում: Այս մասին ասված է հիմնադրամի «World Economic Outlook» հետազոտության մեջ։

Այս տարվա ապրիլին ԱՄՀ–ն 2026 թ. համար ՀՆԱ–ի աճը կանխատեսել էր 5,3%-ի մակարդակում:

ԱՄՀ–ն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ–ն 2027 թվականին կաճի 5,5%–ով, որը համընկնում է նախորդ կանխատեսման հետ։

«Տնտեսական ակտիվությունը պահպանվում է` չնայած Մերձավոր Արևելքում առկա հակամարտություններին, որոնց աջակցում են արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի ներդրումները և մասնավոր հատվածի հարմարվողականությունը»,– ասված է հետազոտության մեջ:

ԱՄՀ–ի կանխատեսումներով՝ երկրում միջին տարեկան գնաճը 2026 թ. կկազմի 4,6% (ապրիլյան կանխատեսումը 3,6 տոկոս էր), 2027 թվականին՝ 3% (ապրիլյան կանխատեսումը՝ 3,4 տոկոս):

Հիմնադրամի հաշվարկներով` դեֆիցիտը 2026 թվականին սպասվում է ՀՆԱ–ի 8,2 տոկոսի մակարդակում, 2027 թվականին՝ ՀՆԱ–ի 7,7 տոկոսի։

Ըստ ԱՄՀ–ի` ՀՀ պետական պարտքն ու պաշտպանական ծախսերը աճում են, իսկ գնաճային ճնշումները դանդաղեցնում են կայունացման գործընթացը:

Նշենք, որ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ–ն աճել է 7.2 տոկոսով, մինչդեռ 2026 թվականի պետական բյուջեում տնտեսական աճը ամրագրված է 5,4 տոկոսի մակարդակում, իսկ գնաճի ցուցանիշը ծրագրված է 3 տոկոսի մակարդակում։

Leave a comment