Երևանի ավագանին ընդունեց պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը

https://arm.sputniknews.ru/20261013/erevani-avaganin-yndunec-pashtvonjaneri-ashkhatavardzeri-bardzracman-nakhagitsy-108040613.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0a/05/66892758_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e7106ef73f9f8083ea83988919f50343.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, աշխատավարձ, երևան, քաղաքապետ, ավագանի

հայաստան, աշխատավարձ, երևան, քաղաքապետ, ավագանի

Բաժանորդագրվել

Նախագիծն ընդունվեց չզեկուցվող հարցերի փաթեթով։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանին ընդունեց պաշտոնյաների և համայնքային ծառայողների աշխատավարձերի բարձրացման նախագիծը։

Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկեցին հարցը բաց քննարկել, բայց քվեարկությամբ որոշվեց նախագիծը թողել չզեկուցվողների փաթեթում։

Ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը նշեց, որ քննարկման անհրաժեշտություն կար, քանի որ թե՛ ցածր և թե՛ բարձր վարձատրվողների աշխատավարձը բարձրանում է 30 տոկոսով։

«Սակայն նրանց ստացած աշխատավարձի տարբերությունը շատ մեծ է լինում։ Գումարած՝ քաղաքապետի և փոխքաղաքապետների աշխատավարձն է կտրուկ բարձրանում։ Չեմ կարծում, որ տեղյակ չեք, որ աշխատակիցների մոտ էլ են հարցեր առաջացել, թե ինչու է նույն տոկոսադրույքով ավելանում։ Միգուցե ավելի քիչ ստացողներինը ավելի բարձր տոկոսադրույքով ավելացվեի՞ն»,- ասաց նա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հակադարձեց՝ նշելով, թե այսօր պարզապես ֆիքսվում են գործակիցները, որոնցով հնարավոր կլինի հաշվարկել աշխատավարձերի չափը բյուջեով։

«Այսօր մենք աշխատավարձ չենք բարձրացնում, պարզապես գործակիցներն ենք ֆիքսում, ինչը տեղի է ունենում ամբողջ պետական համակարգում, ինչպես նաև մյուս ՏԻՄ մարմիններում։ Երևանը չի կարող անմասն մնալ այդ գործընթացից»,- ասաց Գալջյանը։

Նշենք, որ 2027 թվականի հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային աշխատավարձերի հաշվարկման նոր կարգ կլինի։ Քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, համայնքային ծառայողներին, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող և պայմանագրային հիմունքներով աշխատող անձանց։

Նախատեսվում է, որ նրանց պաշտոնային ամսական աշխատավարձը կորոշվի բազային աշխատավարձը տվյալ պաշտոնի համար սահմանված գործակցով բազմապատկելու միջոցով։

Բազային աշխատավարձի չափը յուրաքանչյուր տարի կսահմանվի Երևանի ավագանու կողմից՝ մայրաքաղաքի տարե կան բյուջեի հաստատման ժամանակ։

Ըստ ներկայացված հավելվածի՝ Երևանի քաղաքապետի համար սահմանվել է 25, առաջին տեղակալի համար՝ 23, իսկ մյուս տեղակալների համար՝ 22 գործակից։

Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը կհաշվարկվեն 15, նրանց տեղակալներինը՝ 12,5 գործակցով։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանն ավելի վաղ հայտնել էր, որ պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգի համաձայն` ️քաղաքապետի աշխատավարձը 1,320,000-ից դառնալու է 2,080,000 դրամ (աճը՝ 760,000 դրամ), ️քաղաքապետի առաջին տեղակալին՝ 1,020,000-ից 1,913,600 դրամ (աճը՝ 893,600 դրամ)։

Leave a comment