Եթե քաղաքապետարանում համեմատենք աշխատավարձ-պարգևավճար համադրությունը, ըստ էության, մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. Գալջյան

Եթե քաղաքապետարանում համեմատենք աշխատավարձ-պարգևավճար համադրությունը, ըստ էության, մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. Գալջյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքապետարանում ոչ մի տոկոսով աշխատավարձի բարձրացում տեղի չի ունենում: Երևանի ավագանու նիսիտիընթացքում այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Մենք այսօր պարզապես ֆիքսելու ենք գործակիցները, որոնցով հնարավոր կլինի հաշվարկել աշխատավարձի չափերն արդեն բյուջեով։ Այսօր պարզապես գործակիցներն ենք ֆիքսում, ինչը տեղի է ունենում ամբողջ պետական համակարգում և մյուս տեղական ինքնակառավարման մարմիններում՝ մարզերում, և Երևանը չի կարող անմասն մնալ այդ պրոցեսից»,- ասել է Արմեն Գալջյանը և հավելել, որ գործակիցները ֆիքսելով՝ հնարավոր կլինի հետագայում հաշվարկել աշխատավարձերի չափերը։

«Ուզում եմ մի փաստ հնչեցնել, քանի որ մամուլում շատ գրվեց, որ քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացում է տեղի ունենում։ Իրականում, եթե մենք համեմատենք աշխատավարձ-պարգևավճար համադրությունը, ապա ֆիքսված թվերով, ըստ էության, երևի մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում», – ասել է նա և հավելել, որ թյուրըմբռման տեղիք է տրվել։

Leave a comment