Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, հայտնել է Պաշտպանության նախարարությունը։
Կիեւում խոցվել են հետևյալ թիրախները՝
«Pulp Mill Print» ձեռնարկության արտադրամասը, որտեղ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր էին արտադրվում,
«Դարնիցա» լոկոմոտիվային դեպոն, որն օգտագործվում էր ուկրաինական ռազմական լոգիստիկան սպասարկող տեխնիկայի սպասարկման և վերանորոգման համար։
Նիկոլաեւի մարզում՝
«Նովա Պոշտա»-ի լոգիստիկ կենտրոնը,
անօդաչու թռչող սարքերի պահեստը Բուգի գետաբերանում,
չոր բեռնատար նավ, որը ռազմական բեռներ է տեղափոխել դեպի Նիկոլաեւի նավահանգիստ։