Ուրիշ կուսակցություններում առուծախեր ու «մորթոցիներ են» տեղի ունենում. Ալեքսանյանը՝ ներթիմային ընտրական ցուցակի մասին

Ուրիշ կուսակցություններում առուծախեր ու «մորթոցիներ են» տեղի ունենում. Ալեքսանյանը՝ ներթիմային ընտրական ցուցակի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Տեղի ունեցող պրոցեսը մեր կուսակցության  համամասնական ցուցակի հաստատման  երկփուլ ընտրությունների առաջին փուլի  քվեարկությունն է:  Ի տարբերություն որոշ օլիգարխիկ ու կլանային կուսակցությունների, մենք մեր ցուցակն այսպես ենք կազմում, մեր պատվիրակները գալիս  են  գաղտնի քվերակությամբ քվեարկում են ու որոշվում են համարները: Ուրիշ կուսակցություններում գիտեք այդ պրոցեսն ինչպես է տեղի ունենում, ինչ առուծախեր ու «մորթոցիներ» են տեղի ունենում»,- ասուլիսում այս մասին ասաց ՔՊ վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: 

Նա բացատրեց, որ 1000 պատվիրակներից յուրաքանչյուրը պետք է ընտրի 50 հոգու, այնուհետև ընտրված առաջին 50 համարների միջև ևս ընտրություն տեղի կունենա դասավորության առումով, երկրորդ 50-ը կմնա նույնը, բայց վարչությունը կարող է  քվոտայով որոաշկի փոփոխություններ անել՝ ոչ մեծ մասշտաբով: 

«Մեր ընտրություններում ժողովրդավարության կամ կեղծիքների հետ կապված որևիցե միջադեպ չի եղել, կարող են լինել սխալմունքներ»,- ասաց նա ու ընդգծեց, որ որ օրինակ վարչության նախորդ ընտրություններն անբասիր են եղել:  

Leave a comment