https://arm.sputniknews.ru/20261012/chem-karvogh-havatal-ajs-khaghaghutjany-adrbejanagetn-asel-e-inchu-108005325.html
Չեմ կարող հավատալ այս խաղաղությանը. ադրբեջանագետն ասել է` ինչու
Չեմ կարող հավատալ այս խաղաղությանը. ադրբեջանագետն ասել է` ինչու
Sputnik Արմենիա
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը «Աբովյան Time»–ի եթերում խոսել է խաղաղության, սահմանազատման գործընթացի ու Տիգրանաշենի խնդրի մասին։ 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T21:01+0400
2026-10-12T21:01+0400
2026-10-12T21:32+0400
տեսանյութեր
գառնիկ դավթյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
խաղաղության պայմանագիր
արցախ
տիգրանաշեն
սահմանազատում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/108006107_0:0:1920:1080_1920x0_80_0_0_89b6a1c537db57179e5ef22b4b594636.jpg.webp
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չէ, քանի դեռ ադրբեջանցի զինվորը հատում է սահմանը և, զենքով 15 կմ անցնելով, անպաշտպան կնոջը կտտանքների է ենթարկում. «Աբովյան Time»–ի եթերում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։«Խաղաղություն չէ, որովհետև Ադրբեջանի տեղեկատվական դաշտում չեն դադարում պահանջատիրական, հայատյացությունից բխող ձևակերպումներն ու մոտեցումները»,– նշում է Դավթյանը։Ադրբեջանագետը նաև հայտնում է, որ ադրբեջանական դպրոցների 9-րդ դասարանի համար այս տարեսկզբին դասագիրք է հրատարակվել 44-օրյա պատերազմի մասին, որտեղ 190 անգամ հանդիպում է «ռևանշիստ» բառը, մոտ 70 անգամ` «օկուպացված» բառը։ Դասագրքում, Դավթյանի խոսքով, նաև լուսանկարներ կան միջազգային պարսավանքի արժանացած, Բաքվի, այսպես կոչված` «Հաղթանակի պուրակից»։Ավելին, Գառնիկ Դավթյանի ձևակերպմամբ` որքան Ադրբեջանը նվաստացնում է Հայաստանի հասարակությանը, այնքան մեր ժողովրդի մեջ վրեժխնդրությունն ավելի է շատանում։Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև սահմանազատման գործընթացին ու Տիգրանաշենի խնդրին։Մանրամասները` տեսանյութում։
ադրբեջան
տիգրանաշեն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/108006107_286:0:1726:1080_1920x0_80_0_0_4e707035e0856e1131b08ced01d3b536.jpg.webp
տեսանյութեր, գառնիկ դավթյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, խաղաղության պայմանագիր, արցախ, տիգրանաշեն, սահմանազատում, видео
տեսանյութեր, գառնիկ դավթյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, խաղաղության պայմանագիր, արցախ, տիգրանաշեն, սահմանազատում, видео
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը «Աբովյան Time»–ի եթերում խոսել է խաղաղության, սահմանազատման գործընթացի ու Տիգրանաշենի խնդրի մասին։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չէ, քանի դեռ ադրբեջանցի զինվորը հատում է սահմանը և, զենքով 15 կմ անցնելով, անպաշտպան կնոջը կտտանքների է ենթարկում. «Աբովյան Time»–ի եթերում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։
«Խաղաղություն չէ, որովհետև Ադրբեջանի տեղեկատվական դաշտում չեն դադարում պահանջատիրական, հայատյացությունից բխող ձևակերպումներն ու մոտեցումները»,– նշում է Դավթյանը։
Ադրբեջանագետը նաև հայտնում է, որ ադրբեջանական դպրոցների 9-րդ դասարանի համար այս տարեսկզբին դասագիրք է հրատարակվել 44-օրյա պատերազմի մասին, որտեղ 190 անգամ հանդիպում է «ռևանշիստ» բառը, մոտ 70 անգամ` «օկուպացված» բառը։ Դասագրքում, Դավթյանի խոսքով, նաև լուսանկարներ կան միջազգային պարսավանքի արժանացած, Բաքվի, այսպես կոչված` «Հաղթանակի պուրակից»։
«Երբ դու տեսնում ես, որ քո թշնամի պետության կամ հակառակորդ պետության կրթական համակարգում երեխաներին սովորեցնում են, որ հայերը ռևանշիստ են, իրենց պետք է համապատասխան ձևով մոտենալ, ես չեմ կարող հավատալ այդ խաղաղությանը։ Խաղաղությունը միայն այդ թուղթը չէ` 2025թ–ի օգոստոսի 8-ին ստորագրված»,– ասում է ադրբեջանագետը` հավելելով, որ խաղաղությունը հասարակությունն է, որն այսօր պատրաստ չէ խաղաղության։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև սահմանազատման գործընթացին ու Տիգրանաշենի խնդրին։
Մանրամասները` տեսանյութում։