Դեբեդ գետից կնոջ մարմին է հայտնաբերվել

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես գրում է Shamshyan.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում՝ Դեբեդ գետի մեջ՝ ծառի ճյուղի վրա, կնոջ մարմին է նկատվել։

Փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել կնոջ մարմինը և մոտեցրել դիատարին։

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած կնոջ ինքնությունը։

 

 

Leave a comment