Հոկտեմբերի 12-ի կարևոր լուրերը

1. ԱՄՆ բանագնացները հետաձգել են Մոսկվա նախատեսված այցը

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները հետաձգել են Մոսկվա նախատեսված այցը։

  • Պատճառը. Նրանք սպասում են պարզելու, թե արդյոք Ուկրաինան և եվրոպական երկրները պատրաստ են աջակցելու Վլադիմիր Պուտինին ներկայացվելիք խաղաղության նոր առաջարկին։

2. Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «էներգետիկ հրադադարի» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին ուժի մեջ է մտնելու Ռուսաստնի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարը:

  • Նախապատմությունը. Ավելի վաղ Թրամփը կոչ էր արել դադարեցնել ԱԹՍ-ների հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին, ինչին ի պատասխան Զելենսկին նշել էր, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել այդ հարձակումները, եթե Մոսկվան ևս դադարեցնի ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների հրթիռակոծությունը։

3. ԵՄ-ն հոկտեմբերի կեսերին լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի Ուկրաինային

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն հոկտեմբերի կեսերին Կիևին լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնի ԱԹՍ-ներ և հրթիռներ գնելու համար:

4. Նիկոլ Փաշինյանը՝ պետության և ապագայի տեսլականի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատմությունը պետք է դիտարկել ոչ թե որպես անցյալի իրադարձությունների ամբողջություն, այլ որպես ապագայում ստեղծվելիք իրականություն։

  • Հայաստանի քաղաքացիները. Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիներն այսօր պատմություն ստեղծողներ են, իսկ գործընթացի վերջնական նպատակը «Ազատ և Երջանիկ Հայաստանի» տեսլականի իրականացումն է։

5. Երևանի քաղաքապետը՝ երթևեկության խոչընդոտների և կայանման խախտումների մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում հանրային տրանսպորտի անխափան երթևեկության խնդիրներին՝ նշելով, որ փողոցների 2-րդ գծում կայանված մեքենաները լուրջ ուշացումներ ու խցանումներ են առաջացնում տրանսպորտի համար։

6. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ

Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց.

  • COP-17 համաժողով. Հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովի, ինչպես նաև Կարտախենայի և Նագոյայի արձանագրությունների շրջանակում հանդիպումների անցկացման համաձայնագրի վավերացում։

  • Բնակարանային ապահովում. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ֆինանսավորման համաձայնագրի վավերացում՝ ուղղված Հայաստանում բնակարանային ապահովման և հիպոթեքային շուկայի զարգացմանը։

Leave a comment