Թուրքիայի նահանգներից մեկում անհայտ վարակ է տարածվել, ստացվել է 5 հազար գանգատ

Բաժանորդագրվել

Շուրջ 70 մարդ հոսպիտալացվել է: Հիմա հոսպիտալացված 30 մարդ կա։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Թոքաթ նահանգի մոտ հինգ հազար բնակիչ դիմել են բժիշկներին՝ սրտխառնոցի և փորլուծության նույնատիպ գանգատներով, հոսպիտալացվել է շուրջ 70 մարդ: Այս մասին հայտնել է նահանգապետ Աբդուլլահ Քեքլյուն։

Նահանգի իշխանությունները հայտնել են, որ հոկտեմբերի 9–ից սկսած վարչական կենտրոնում քաղաքացիները զանգվածաբար բողոքում են սրտխառնոցից ու փսխումից, ստամոքսի ցավերից և փորլուծությունից։

«Ուրբաթ օրվանից նահանգում որոշակի վարակ է արձանագրվում: Այս պահին մենք ունենք բժիշկներին դիմելու մոտ հինգ հազար դեպք, որոնցից շուրջ 70-ը հոսպիտալացվել են, 40-ն արդեն դուրս են գրվել, ևս 30-ը մնում են հիվանդանոցներում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-հայտարարել է նահանգապետը:

Նրա խոսքով՝ իշխանությունները խմելու ջրի նմուշներն ուղարկել են Անկարա՝ առողջապահության նախարարություն:

Երեկ նահանգի բոլոր դպրոցներում և պետական հիմնարկներում իրականացվել են սանիտարահիգիենիկ միջոցառումներ:

Leave a comment