Դեբեդ գետից փրկարարները կնոջ մարմին են դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հրշեջ–փրկարարներն այսօր Լոռու մարզում` Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 16։00–ի սահմաններում։ Հայտնել են, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում՝ Դեբեդ գետի մեջ՝ ծառի ճյուղի վրա, կնոջ մարմին է նկատվել:

Կայքը հայտնում է, որ փրկարարները մեծ դժվարությամբ են դուրս բերել կնոջ մարմինը և մոտեցրել դիատարին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած կնոջ ինքնությունը։

Leave a comment