Աբիսողոմոնյան․ Ատոմակայանի հարցով դեռևս վերջնական որոշում չկա, կան բազմաթիվ առաջարկներ

Ատոմակայանի հարցով դեռևս վերջնական որոշում չկա, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հայկական կողմը հակվա՞ծ է ռուսական առաջարկին:

Նա ասել է, որ ուսումնասիրվում են բոլոր առաջարկները, հայտնում է Aysor.am-ը:

«Շուկայում առկա են բազմաթիվ առաջարկներ, գին, որակ, համապատասխանություն… մասնագիտական կարծիքների հիման վրա վերջնական որոշում կկայացվի, այս պահին ուսումնասիրությունները շարունակվում են»,- հավելել է նա։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, թե կառավարությունը որոշել է կառուցել փոքր տիպի մոդուլային ատոմակայան, սակայն հոկտեմբերի սկզբին լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը նշել է, որ նախատեսված փոքր մոդուլային կայանը կարող է չբավարարել երկրի պահանջներին: Նա չի բացառել ավելի մեծ՝ 1000 մեգավատ հզորությամբ ատոմակայանի կառուցման հնարավորությունը՝ այդպիսի առաջարկ է արել «Ռոսատոմը»:

Leave a comment