Բաժանորդագրվել
Նեպալում ջրհեղեղն ավերել է լեռնային ճանապարհներն ու արահետները։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Նեպալի լեռներ արշավի գնացած ինը ռուսաստանցի զբոսաշրջիկ հեղեղումների պատճառով չեն կարողանում դուրս գալ Ջագատ գյուղից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են այդ երկրում Ռուսաստանի դեսպանատնից:
«Այսօր հայտնի դարձավ, որ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Բուդհի-Գանդակի գետի վարարման հետևանքով Գորկհա շրջանի Ջագատ գյուղում արգելափակվել է ինը ռուսաստանցի զբոսաշրջիկներից բաղկացած խումբը, որն արշավի էր մեկնել Մանասլու լեռան շուրջ»,-ասել են դեսպանատնից:
Ինչպես հստակեցրել են դիվանագիտական առաքելությունում, ջրհեղեղն ավերել է լեռնային ճանապարհներն ու արահետները:
Դիվանագիտական ներկայացուցչությունում ընդգծել են, որ ՌԴ քաղաքացիների կյանքին և առողջությանը անմիջական վտանգ չի սպառնում: