ԱԲ-ն դասվել է միջուկային հակամարտությունից առավել վտանգավոր․ գիտնականները նշել են աշխարհի 17 գլոբալ ռիսկերը

The Lancet ամսագրում հրապարակված ռիսկերի գնահատման նոր զեկույցը ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական անվերահսկելի թռիչքը դարձել է գլոբալ անվտանգության թիվ մեկ սպառնալիքը։ Գիտնականների գնահատմամբ՝ արհեստական բանականության չարաշահումը կարող է ավելի կործանարար հետևանքներ ունենալ, քան ավանդական ռազմական բախումները։

ԱԲ-ից և միջուկային սպառնալիքից զատ, գլոբալ ռիսկերի ցանկում տեղ են գտել այնպիսի սոցիալական և առողջապահական խնդիրներ, ինչպիսիք են մանկական թերսնուցումը, զարկերակային հիպերտոնիան, հոգեկան առողջության խանգարումները, կլիմայի փոփոխությունը, եկամուտների անհավասարությունը, ծխելն ու միջկրոնական հակամարտությունները։

Ցանկը եզրափակում է մարդկության կրթական ցածր մակարդակն ու տգիտության աճը, ինչը, գիտնականների կարծիքով, զգալիորեն նվազեցնում է հասարակության ունակությունը՝ դիմակայելու վերոնշյալ բոլոր մարտահրավերներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment