Սեպտեմբերին բիթքոյնի արժեքն աճել է 6,4%-ով, և այն հոկտեմբեր է մտել դրական ցուցանիշներով։ Պատմականորեն հոկտեմբերը բիթքոյնի համար ամենահաջող ամիսն է եղել։ Գնի աճն ուղեկցվել է նաև առևտրային ակտիվության կտրուկ բարձրացմամբ. առավել ակտիվ օրերին Binance-ին բաժին է ընկել BTC-ի սփոթ առևտրի ավելի քան 40%-ը։
Չորս գրաֆիկների միջոցով ներկայացնում ենք, թե ինչու են թրեյդերները կրկին հետաքրքրություն ցուցաբերում բիթքոյնի նկատմամբ (Binance Research-ի՝ 2026 թվականի հոկտեմբերի 2-ի տվյալների համաձայն)։
Սեպտեմբեր. թույլ ամիսը վերածվել է հաջող ամսվա
2017-2022 թվականներին բիթքոյնի համար սեպտեմբերը վեց տարի անընդմեջ ավարտվել է գնանկմամբ։ Սակայն 2023 թվականից պատկերը փոխվել է, իսկ 2026 թվականի սեպտեմբերը դարձել է 2017 թվականից ի վեր երկրորդ ամենահաջող սեպտեմբերը։
Հոկտեմբեր. պատմականորեն ամենահաջող ամիսը
Վերջին ինը տարիների ընթացքում բիթքոյնի գինը հոկտեմբերին աճել է յոթ անգամ։ Հոկտեմբերյան միջին աճը կազմել է 18,1%, ինչը տարվա բոլոր ամիսների համեմատ լավագույն ցուցանիշն է (վերևում ներկայացված ջերմային քարտեզի Oct սյունակը և Avg տողը)։
Այս տարվա հոկտեմբերը նույնպես դրական է մեկնարկել. հոկտեմբերի 2-ի դրությամբ բիթքոյնի արժեքն աճել է 3,6%-ով։
Թրեյդերները վերադարձել են շուկա
Գնային աճի ընթացքում Binance-ի մասնաբաժինը BTC-ի սփոթ շուկայում մոտ 25%-ից բարձրացել է մինչև ավելի քան 30%, իսկ առավել ակտիվ օրերին գերազանցել է 40%-ը։
Հարթակում BTC-ի օրական սփոթ առևտրի ծավալը հասել է մինչև 5 միլիարդ դոլարի։
Սա նշանակում է, որ թրեյդերները ոչ միայն հետևում են բիթքոյնի գնային աճին, այլև ակտիվորեն մասնակցում են շուկայական գործընթացներին։
Կրիպտոարժույթների շուկան ընդհանուր առմամբ վերականգնվում է
Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի կապիտալիզացիան, որը կազմում է 2,89 տրիլիոն դոլար, հուլիսյան նվազագույն մակարդակից աճել է մոտ 42%-ով։
Միաժամանակ զարգանում է իրական ակտիվների տոկենիզացման (RWA) ոլորտը։ Տարեսկզբից այս հատվածն աճել է 51,4%-ով՝ հասնելով 38,6 միլիարդ դոլարի։
Այս միտումը ցույց է տալիս, որ կրիպտոարժույթների շուկայում աստիճանաբար ընդլայնվում են տեխնոլոգիաների գործնական կիրառման հնարավորությունները, և հետաքրքրությունը չի սահմանափակվում միայն սպեկուլյատիվ գործարքներով։
Ի՞նչ է սա նշանակում թրեյդերների համար
Միաժամանակ նկատվում են երեք կարևոր ազդակներ. բիթքոյնը հաղթահարել է սեպտեմբերին բնորոշ պատմական բացասական միտումը, առջևում պատմականորեն ուժեղ հոկտեմբերն է, իսկ շուկայում առևտրային ակտիվությունը շարունակում է աճել։
Այս գործոնների համադրությունը ներկայիս իրավիճակը հետաքրքիր է դարձնում այն թրեյդերների համար, որոնք դիտարկում են BTC-ի հետ կապված առևտրային հնարավորությունները։
Այնուամենայնիվ, պատմական ցուցանիշները չեն երաշխավորում, որ նույն միտումները կկրկնվեն ապագայում։ Օրինակ՝ 2025 թվականի հոկտեմբերին բիթքոյնի արժեքը նվազել էր 3,9%-ով։
Binance Research-ի գնահատմամբ՝ հիմնական ռիսկերից մեկը շուկայում իրացվելիության պայմանների հնարավոր նոր վատթարացումն է։