Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Քաղաքականություն

12.10.2026 | 15:57

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գևորգ Թորոսյանին նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նախկինում ղեկավարում էր Միհրան Խաչատրյանը, որը պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հունիսի 17-ին՝ փոխարինելով Տաթևիկ Ռևազյանին։ Մինչ այդ Խաչատրյանը զբաղեցնում էր կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։

 

Leave a comment