Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը

https://arm.sputniknews.ru/20261012/hajtni-e-rusakan-erkatughiner-ynkerutjan-ghekavari-hajastanjan-ajci-ory-107993226.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/2070/41/20704125_0:0:2732:2048_1920x0_80_0_0_bdf765fe94cd4a081687f1015cee6548.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, օլեգ բելոզյորով, նիկոլ փաշինյան

հայաստան, օլեգ բելոզյորով, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետի հետ հանդիպում է նախատեսված հոկտեմբերի 14-ին։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը Հայաստան կժամանի հոկտեմբերի 13-ի երեկոյան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին հայտնել էր, որ Բելոզյորովն առաջիկայում կայցելի Հայաստան, նրա այցի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստի ժամանակ (օգոստոսին. խմբ.):
Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնեցին, որ հոկտեմբերի 14-ին Բելոզյորովը կհանդիպի Փաշինյանի հետ։

Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Կարսի և Նախիջևանի ուղղությամբ երկաթուղային գծերի հնարավոր կառուցումը, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան:

Հիշեցնենք` 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:

Երկաթուղու կոնցեսիայի համար 400 մլն վճարելու թեման դեռ բանավոր մակարդակում է․ Փաշինյան
2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծեց նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։
Փետրվարին Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Ավելի ուշ նա չբացառեց, որ երկաթուղիների կառավարման հարցը կարող է հասնել մինչև արբիտրաժային դատարան:

Leave a comment