Զելենսկին չի վաստակել ռազմական գործողությունների մեջ դադարի իրավունք․ Լավրով

Վլադիմիր Զելենսկին չի վաստակել ռազմական գործողությունների մեջ դադարի իրավունք, և ռուսական կողմը չի հավատա նրա խոստումներին․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լիբանանի արտաքին գործերի և արտերկրում բնակվող քաղաքացիների հարցերով նախարար Ջեբրան Բասիլի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսին։

«Չեմ կարծում, թե նա դադարի իրավունք է վաստակել։ Չեմ կարծում, թե մենք կրկին կհավատանք հավաստիացումներին ու խոստումներին։ Նախագահը [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը] շատ հստակ է արտահայտվել այդ հարցի վերաբերյալ։ Մենք շարունակում ենք իրականացնել հատուկ ռազմական գործողության նպատակները։ Դրանք բոլորին քաջ հայտնի են։ Մենք երբեք չենք փոխել դրանք՝ ի տարբերություն Զելենսկու և նրա եվրոպացի տերերի կողմից դրսևորվող տատանումների ու խուսափողական վարքագծի։ Ուստի, մենք որևէ մեկի առջև արդարանալու կարիք չունենք», – նշել է ԱԳ նախարարը։

 

Leave a comment