Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

12.10.2026 | 14:52

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ COP17-ի շրջանակներում «Մերիդիան» կենտրոնի հետ կնքված պայմանագրի ֆինանսական տվյալներին և «Հայաստան» դաշինքի փորձագետ Անուշ Ենգոյանին։

Ծովինար Վարդանյանը պարզաբանեց, որ ընդդիմադիրների հնչեցրած 11 միլիարդ դրամի փոխարեն «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնի հետ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 5․7 միլիարդ դրամ։

«Դրանից 2․7 միլիարդը ծախսվելու է COP17 շրջանակում, իսկ մնացած 3 միլիարդ դրամից 2․7-ը հատկացվելու է հաջորդ 6 տարիների ընթացքում պետության կողմից կազմակերպվող միջոցառումների համար»,- նշեց պատգամավորը։

Պատգամավորը հայտարարեց, թե գնումների համակարգից խոսող ընդդիմադիր փորձագետը նման քննադատությամբ հանդես գալու իրավունք չունի։

«Տիկի՛ն Ենգոյան, դուք Ֆինանսների նախարարության ներքո գտնվող Գնումների աջակցման ՊՈԱԿ-ի լուծարումից հետո ստեղծել եք ՍՊԸ նույն անունով, շարունակել եք գործել պետական կառույցի մեջ նստած, մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու այդտեղ փող աշխատել»,- հայտարարեց Վարդանյանը։

Վարդանյանը նաև հիշեցրեց, որ Ենգոյանը ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Վահե Հակոբյանի հետ որպես փորձագետ պայքարում էր Ֆինանսների նախարարության ներկայացրած այն նախագծի դեմ, որը «նպատակ ուներ քանդել այդ ապօրինի մեխանիզմը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment