Լեհաստանի Սեյմում բացվել է «Հայերը Լեհաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ» ցուցահանդեսը

Լեհաստանի Սեյմում հոկտեմբերի 8-ին բացվել է «Հայերը Լեհաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Նա ներկա է եղել պաշտոնական բացմանը:

«Արարողությանը հաջորդեց Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումն ու մտքերի փոխանակությունը: Շնորհակալ եմ գործընկերոջս՝ Lucjan Pietrzczyk-ին մեր երկու երկրների միջև հարաբերությունների խորացման համար ջանք չխնայելու համար»,- գրել է Ջուլհակյանը:

Հոկտեմբերի 12-13-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին։

Leave a comment