Պուտինն ու Ալիևը չեն քննարկել 2025 թվականին Բաքվում ձերբակալված ռուսաստանցիների հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում չեն քննարկել անցյալ տարի Ադրբեջանում ռուսաստանցիների ձերբակալության հետ կապված հարցերը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս թեման բարձր մակարդակով չի քննարկվել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ալիևի հետ զրույցի ընթացքում քննարկվե՞լ է 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը, որոնք 2025 թվականից շարունակում են կալանքի տակ մնալ Բաքվում։

Leave a comment