Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (PAN.am)

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում ամսի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 13-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 12-ին մայրաքաղաքում սպասվում է +23․․․+25 աստիճան, 13-ին ՝ +22․․․+24 աստիճան:

Leave a comment