Անթալիայում ավտոբուս է շրջվել. ավելի քան 15 տուժած կա

Բաժանորդագրվել

Զբոսաշրջային ավտոբուսը շրջվել է Ըսփարթա – Անթալիա ճանապարհին։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Անթալիա նահանգում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով 17 ուղևոր է տուժել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նահանգի իշխանություններին։

«Նախնական տվյալով` տուժել են ավտոբուսում գտնվող 23 ուղևորներից 17-ը։ Դեպքի վայրում բժիշկները օգնություն են ցուցաբերել վթարի հետևանքով լրջորեն տուժած մեկ անձի», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զբոսաշրջային ավտոբուսը շրջվել է Ըսփարթա -Անթալիա ճանապարհին։ Մայրուղու մի հատվածը փակ է երթևեկության համար։

Leave a comment