«Ծիրան մարկետ» ցանցում էական խախտումներ են բացահայտվել. տեսչական մարմին

Բաժանորդագրվել

Ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը էական խախտումներ է բացահայտել «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում։ Լուրը հրապարակվել է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ տեսչական մարմինը սուպերմարկետների ցանցին պատկանող խանութ-սրահներում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։

«Միջոցառումների արդյունքում արձանագրվել է երկու հիմնական խախտում՝ ներմուծված որոշ ապրանքներ վաճառվել են առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի, կշեռքները շահագործվել են առանց ստուգաչափման»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տնտեսավարող սուբյեկտը վարչական պատասխանատվության կենթարկվի օրենքով սահմանված կարգով։

Հիշեցնենք` նախորդ տարի հայտնի դարձավ, որ «Ծիրան» սուպերմարկետների ցանցը ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը, որին պատկանում է նաև «88» սուպերմարկետների ցանցը։

Leave a comment