Պետությունը և բիզնեսը մոտ են, քան երբևէ. ՊԵԿ նախագահ

Պետությունը և բիզնեսը մոտ են, քան երբևէ. ՊԵԿ նախագահ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է «Քաղաքաշինության ներկա և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին:

Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկել են քաղաքաշինության և կառուցապատման ոլորտում իրականացվող և նախատեսվող նախաձեռնությունները, ինչպես նաև անդրադարձել պետություն-մասնավոր երկխոսության միջոցով առկա խնդիրների լուծման ուղիներին:

ՊԵԿ նախագահն իր խոսքում ընդգծել է, որ պետությունը և բիզնեսը մոտ են, քան երբևէ, իսկ տնտեսությունը, պետություն-բիզնես հարաբերությունները, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեն ու վարչարարությունը գտնվում են մեծ տրանսֆորմացիայի փուլում։ «Մեր առաքելությունը և տեսլականը սահմանել ենք Պետական եկամուտների կոմիտեի համար և անշեղորեն ու մեծ տեմպերով գնում ենք դեպի արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր, դեպի կամավոր կարգապահություն»,- նշել է Էդուարդ Հակոբյանը։

Ներկայացնելով ոլորտի ցուցանիշները՝ ՊԵԿ նախագահը փաստել է, որ 2025 թվականին շինարարության ոլորտից վճարված հարկերը կազմել են 210 միլիարդ դրամ (39% աճ), իսկ 2026 թվականի 9 ամիսներին՝ 184 միլիարդ դրամ (22% աճ)։ Ընդ որում՝ միայն կառուցապատողների մասով 2025 թվականին վճարվել է 69 միլիարդ դրամ հարկ (115% աճ), իսկ 2026 թվականի 9 ամիսներին՝ շուրջ 70 միլիարդ դրամ (40% աճ)։

Եզրափակելով ելույթը՝ Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել շինարարներին, կառուցապատողներին, ասոցիացիայի գործընկերներին և պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցության և Հայաստանի Հանրապետության տնտեսության տրանսֆորմացիային համատեղ մասնակցելու համար։

Leave a comment