«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող խանութ-սրահներում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:
Միջոցառումների արդյունքում արձանագրվել է երկու հիմնական խախտում՝
-
ներմուծված որոշ ապրանքներ վաճառվել են առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի,
-
կշեռքները շահագործվել են առանց ստուգաչափման։
Արձանագրված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։