Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg > Լուրեր Հայաստանից

Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ Միացյալ Նահագներից։ Այս գումարը համադրելի է երկրի տարեկան համախառն ներքին արդյունքի մոտ կեսին։

Հրապարակման համաձայն՝ նախատեսվող ներդրումների հիմնական մասը՝ շուրջ 9 միլիարդ դոլար, կարող է ուղղվել քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտին։ Մոտ 4 միլիարդ դոլար էլ կարող է ներդրվել արհեստական բանականության և տեխնոլոգիական նախագծերի զարգացման մեջ։

Այս նախաձեռնությունը դիտարկվում է որպես Հայաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության խորացում, ինչը կարող է նպաստել երկրի տնտեսական աճին և նոր տեխնոլոգիաների ներգրավմանը։

Միևնույն ժամանակ նշվում է, որ նման ծավալի ամերիկյան ներդրումները կարող են փոխել տարածաշրջանային տնտեսական հավասարակշռությունը և նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Ռուսաստանը շարունակում է մնալ երկրի կարևոր առևտրային և էներգետիկ գործընկերը, սակայն Երևանը փորձում է առավել բազմազանեցնել իր արտաքին տնտեսական կապերը։

Leave a comment