Եվրոպական միությունը մտադիր է հոկտեմբերի 12-ին վերջնական հաստատում տալ հակառուսական պատժամիջոցների 22-րդ փաթեթին, որը նախատեսում է սև ցուցակում ավելացնել 1600 ընկերության և ֆիզիկական անձի։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։
Նոր սահմանափակումների հիմնական մասն ուղղված կլինի Ռուսաստանի պաշտպանա-արդյունաբերական համալիրին։ Կալլասի խոսքով՝ նախարարները կհամաձայնեցնեն պատժամիջոցային ցուցակներում ավելացնել ևս 1600 միավոր՝ կապված այս ոլորտի հետ։ Ակնկալվում է, որ որոշումը կընդունվի այսօրվա հանդիպման ընթացքում։
Բացի այդ, սահմանափակումները կվերաբերեն Դոնբասում և Նովոռոսիայում Պետդումայի ընտրությունների մասնակիցներին։
Նոր փաթեթն արդեն իսկ նախնական հաստատում է ստացել ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով։ Այժմ փաստաթուղթը պետք է վերջնական հաստատում ստանա միության ԱԳ նախարարների կողմից։